Նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 2600 փախստական. ՌԴ ՊՆ
Նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 2600 փախստական: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով:
«2020 թվականի նոյեմբերի տասնութին Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ևս 936 փախստական: Ս.թ. նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ քաղաք է արդեն վերադարձել ավելի քան 2600 բնակիչ, որոնք նախկինում լքել են իրենց տները», - ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ փախստականներին տեղափոխող ավտոբուսների անվտանգ երթևեկությունը շփման գծում ապահովում են ռուս զինծառայողները:
Կարծիքներ