Թրամփն անձամբ չի մասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանին անձամբ չի մասնակցի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարկ Մեդոուզին:
Նրա խոսքով, նախագահի ելույթը համագումարի նիստում կլինի առցանց ձևաչափով:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է սեպտեմբերի վերջին անձամբ ելույթ ունենալ ՄԱԿ-ի նստաշրջանում:
Բարձր մակարդակի շաբաթը ՄԱԿ-ում տեղի է ունենալու սեպտեմբերի 22-ից 29-ը: Նիստում ելույթ կունենան 119 պետությունների ղեկավարներ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ ունեցողների ցանկում յոթերորդն է:
Կարծիքներ