Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտե նախագահի՝ 2024 թվականի նոյեմբերի 20-ին կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանի դիմումը Կառավարության կողմից հաստատվելուց հետո պաշտոնը թափուր էր մնացել: Հակակոռուպցիոն կոմիտե մասին օրենքի համաձայն՝ կոմիտեի նախագահին մրցույթի արդյունքում նշանակում է Կառավարությունը 6 տարի ժամկետում: Ըստ այդմ՝ ձևավորվել է մրցութային խորհուրդ, հայտարարվել է մրցույթ, և 5 թեկնածուից 3-ը հաղթահարել են միավորների շեմը: Առավելագույն միավոր ստացած թեկնածուները ներկայացվել են Կառավարության քննարկմանը: Այդ մասին Կառավարության՝ մարտի 20-ի նիստին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Նախագծով առաջարկվում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակել Արթուր Արտուշի Նահապետյանին»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում