Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթանակով է մեկնարկել ԱԱ-ում

Բռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանը հաղթանակով է մեկնարկել ԱԱ-ում

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի անդամները   շարունակում են պայքարը Տաշքենդում ընթացող աշխարհի  առաջնությունում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` Ուզբեկստանում ընթացող աշխարհի առաջնության մրցումային  երկրորդ օրը Հայաստանն  ուներ երկու ներկայացուցիչ`   Հովհաննես Համբարձումյանը և  Ռաֆայել  Հովհաննիսյանը:

Հովհաննես Համբարձումյանը մրցեց և զիջեց չին մարզիկին 5:0   հաշվով, իսկ Ռաֆայել   Հովհաննիսյանը 4:1  հաշվով  առավելության հասավ Իսրայելի  ներկայացուցչի նկատմամբ:

Բռնցքամարտի 2023 թվականի աշխարհի առաջնությունը   անցկացվում է Ուզբեկստանի   մայրաքաղաք Տաշքենդում: 

Աշխարհի առաջնությունը մեկնարկել է մայիսի 1-ին և  կեզրափակվի մայիսի 14-ին:  

Առաջնության մրցանակային ֆոնդը պատմական է:Առաջին տեղը  զբաղեցրած բռնցքամարտիկը   կստանա 200.000, երկրորդ տեղը` 100.000, երրորդ մրցանակակիրները` 50.000 ԱՄՆ դոլար:  

Մրցանակային ֆոնդն ընդհանուր առմամբ կազմում է 5,2 միլիոն  ԱՄՆ դոլար:  

Աշխարհի առաջնությունն Օլիմպիական խաղերի համար   վարկանիշային չէ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում