Հայաստանի տղամարդկանց հավաքականը՝ շախմատի Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի տղամարդկանց հավաքականը շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում նվածել է բրոնզե մեդալ։ Այս մասին հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Առաջնության վերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով կարևոր հաղթանակ տարավ Մայքլ Ադամսի նկատմամբ: Թիմի մնացած անդամների խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Այսպիսով Հայաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով հաղթեց Անգլիայի թիմին՝ նվաճելով բրոնզե մեդալ:
Կարծիքներ