Ջերմուկում կառուցվում է Եղնիկի արձան տանող 1.6 կմ երկարությամբ ճանապարհը. վարչապետը հետևել է ընթացքին
Ջերմուկում կառուցվում է Եղնիկի արձան տանող 1.6 կմ երկարությամբ ճանապարհը, ընթացքի մեջ են դիտահրապարակի կառուցման աշխատանքները:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է այցով Վայոց ձորի մարզում գտնվող ՀՀ վարչապեը Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ծրագրի արժեքն ավելի քան 232 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը:
«Ակնկալվում է, որ դիտահրապարակը կնպաստի համայնքի զբոսաշրջության զարգացմանը: Շինաշխատանքները կավարտվեն 2025 թվականին:
Արփա գետի կիրճի և Ջերմուկի խորհրդանիշ եղնիկի արձան տանող ճանապարհի շրջակա ժայռերը ևս սուբվենցիոն ծրագրով լուսավորվել են:
Ծրագրի ընդհանուր արժեքը ավելի քան 34 մլն դրամ է, որից 20 մլն 690 հազարը հատկացրել է Կառավարությունը»:
Կարծիքներ