Ռուսաստանը պատրաստ է Երևանի, Մոսկվայի և Բաքվի միջև եռակողմ հանդիպում կազմակերպել․ Զախարովա
Ռուսաստանը պատրաստ է մոտ ժամանակներս Մոսկվայում կազմակերպել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մոտ ապագայում մենք պատրաստ ենք Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում», - ասել է Զախարովան։
Մեկնաբանելով հոկտեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Ալի Ասադովի՝ Վրաստանում տեղի ունեցած հանդիպումը՝ Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան ողջունում է «ցանկացած շփումները, որոնք օգնում են թուլացնել Բաքվի և Երևանի միջև լարվածությունը»։
Կարծիքներ