Վարդենիս քաղաքում ընթանում են բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքներ

Վարդենիս քաղաքում ընթանում են բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2021 թվականի սեպտեմբերից մեկնարկել եւ ընթանում են բազմաբնակարան 4 շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, շինարարական աշխատանքներն ընթանում են երկու ծրագրով։ Առաջին սուբվենցիոն ծրագրով նախատեսված է հիմնանորոգել Չարենցի փողոցի 60-րդ եւ Խաչիկ Ավետիսյան փողոցի 1-ին բազմաբնակարան շենքերի տանիքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 48 միլիոն 899 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Սուբվենցիոն երկրորդ ծրագրով նախատեսված է հիմնանորոգել Երիտասարդական-2 եւ Խաչիկ Ստեփանյան-1 փողոցների բազմաբնակարան շենքերի տանիքները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 24 միլիոն 88 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

«Նոյեմբերի 8-ի դրությամբ շինարարական աշխատանքները շարունակվում են Չարենցի եւ Երիտասարդական փողոցների բազմաբնակարան շենքերի տանիքներում։ Ամբողջությամբ քանդվել  եւ հեռացվել է տանիքների հին ծածկը, կառուցվել է փայտյա կարկասը, նախապատրաստվում է ցինկապատ ծածկի տեղադրումը։ Խաչիկ Ստեփանյան-1 եւ 19 շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում։ Շինարարական աշխատանքները ավարտի կհասցվեն այս տարվա ընթացքում»,-ներկայացրեց Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում