ԱՄՆ-ն վերաբացել է սահմանները օտարերկրացիների առաջ՝ որոշակի պայմանների դիմաց
ԱՄՆ վերաբացել է իր սահմանները լիովին պատվաստված օտարերկրացիների առջև՝ այսպիսով վերջ դնելով 20 ամիս տևած արգելքին, հաղորդում է BBC-ն։ Ավիաընկերություններն ակնկալում են այցելուների մեծ հոսք։
Ըստ նոր կանոնների՝ թռիչքից առաջ արտասահմանցի ճանապարհորդները պետք է ցույց տան երկրում ընդունված պատվատանյութերով պատվաստված լինելու ապացույց, ներկայացնեն COVID-19-ի բացասական թեստի արդյունք՝ արված մեկնումից առաջ 3 օրվա ընթացքում, ինչպես նաև տրամադրեն իրենց կոնտակտային տվյալները։ Նրանք ԱՄՆ ժամանելուց հետո կարանտինում չեն գտնվի։
Ըստ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կայքի՝ ԱՄՆ-ում ընդունված են հետևյալ պատվաստանյութերը՝ Johnson & Johnson, Pfizer-BioNTech, Moderna, AstraZeneca, Covaxin, Covishield, BIBP/Sinopharm, Sinovac։
ԱՄՆ-ի ցամաքային սահմանները հարևան Մեքսիկայի և Կանադայի հետ նույնպես կվերաբացվեն լիովին պատվաստվածների համար։
Օտարերկրացիների մուտքը երկիր արգելել էր Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Վիրուսի տարածումը կանգնեցնելու համար ԱՄՆ-ն 2020 թ․-ի սկզբին սահմանները փակել էր Չինաստանից այցելուների համար։ Այնուհետև սահմանափակումները տարածվել էին նաև այլ երկրների վրա։
Կարծիքներ