«Բարեկամություն» կայարան ժամանող վագոնում տեղի է ունեցել տեխնիկական խափանում եւ առաջացել տեղային ծխահարում. Խաչատրյան
Այսօր՝ ժամը 20:50-ին, մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան ժամանող 3 վագոնանի գնացքի միջանկյալ վագոնում տեղի է ունեցել տեխնիկական խափանում, որի արդյունքում առաջացել է տեղային ծխահարում։ Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի մամուլի պատասխանատու Տաթեւ Խաչատրյանը։
«Հարգելի՛ գործընկերներ,
այսօր՝ ժամը 20:50-ին, մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան ժամանող 3 վագոնանի գնացքի միջանկյալ վագոնում տեղի է ունեցել տեխնիկական խափանում, որի արդյունքում առաջացել է տեղային ծխահարում։ Իրավիճակը վերացվել է մետրոպոլիտենի աշխատակցի կողմից,ով գտնվել է գնացքի մեջ։ Խափանված գնացքը կայարան է մուտք գործել օգնող գնացքի միջոցով՝ ժամը 21:02-ին։ Այս պահին երթեւեկությունը ընթանում է գրաֆիկի համաձայն։
Հայցում ենք ուղեւորների ներողամտությունը»,- գրել է նա։
Կարծիքներ