Սուրեն Աղաջանյանը Եվրոպայի առաջնությունում հիանալի հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ

Սուրեն Աղաջանյանը Եվրոպայի առաջնությունում հիանալի հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։

Հունահռոմեական ոճայինների պայքարում իրեն հիանալի է դրսևորում 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, հայտնում է armsport.am-ը։

Մեր ըմբիշը կիսաեզրափակչում մրցեց մինչև 23 տարեկանների Եվրոպայի գործող չեմպիոն ադրբեջանցի Մամադլիի հետ և վերջինիս ջախջախեց 9-1 հաշվով՝ դուրս գալով եզրափակիչ։

Մեր մյուս մարզիկներից 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը բրոնզե մեդալի համար պայքարում կգոտեմարտի Թուրքիայի ներկայացուցիչ Տալիպ Չիֆտչիի հետ։

Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է հունիսի 27-ին և կավարտվի հուլիսի 3-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում