Հունաստանում անտառների հրկիզման համար ավելի քան 100 մարդ է բերման ենթարկվել

Հունաստանում անտառների հրկիզման համար ավելի քան 100 մարդ է բերման ենթարկվել

Հունաստանում իրավապահները բերման են ենթարկել 118 մարդու՝ անտառների միտումնավոր կամ պատահական հրկիզումների համար։ Նրանցից 18-ը ձերբակալվել են։ Կասկածյալները 15-78 տարեկան են։ Այս մասին հայտնում է Alpha News-ը։

Լեսբոս կղզում տղամարդն անտառային հրդեհի պատճառ է դարձել՝ այրելով ոչխարի բուրդը։ Սերե քաղաքի այգում մալուխ են վառել՝ պղինձ դուրս բերելու համար։ Կրիոների քաղաքում հրշեջ-կամավորականը խոտ է վառել՝ անձամբ այն հանգցնելու համար, սակայն նրա գործողությունը հրդեհի 4 օջախի առաջացման պատճառ է դարձել, որոնցից մեկը տարածվել է մոտագա գերեզմանատանը։

Հրդեհներից կիսաավերված տներից գողություն անելու համար 6 մարդ է ձերբակալվել։

Հիշեցնենք՝ վերջին մի քանի օրերին Հունաստանում բռնկվել է 586 հրդեհ։ Իրավիճակը սրվել է աննախադեպ շոգի և երաշտի ֆոնին։ Երեկ իշխանություները 21 գյուղերի բնակիչների են տարհանել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում