Մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը մասամբ հայտնվել է Դեբեդ գետում

Մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը մասամբ հայտնվել է Դեբեդ գետում

Հուլիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 13։30-ի սահմանում հեղուկ գազ տեղափոխող DAF մակնիշի բեռնատարը Ալավերդի-Այրում ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և խցիկի հատվածով կախվել Դեբեդ գետում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել փրկարարները, պարեկները, ոստիկանները:

Դեպքի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդի ինքնությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում