Հետաքրքիր է, Կատրին Կոլոնան լիարժեք տեղյա՞կ է մեկ ամիս առաջ Բաքվում Տոտալ Էներջիի ղեկավարի եւ Իլհամ Ալիեւի միջեւ բանակցության մանրամասներից
Հոկտեմբերի 3-ին Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան, փաստորեն՝ հոկտեմբերի 5-ի Գրանադայի հանդիպումից առաջ:
Գոնե այս պահին պարզ չէ, Կոլոնան կայցելի՞ նաեւ Ադրբեջան, թե՞ ոչ:
Բայց, ֆրանսիական քաղաքականության «ծիրում» Ադրբեջան առավել կարեւոր այցը եղել է սեպտեմբերի սկզբին՝ ֆրանսիական նավթարդյունաբերական հսկա Տոտալ Էներջիի ղեկավարը այցելել է Բաքու եւ ներդրումների վերաբերյալ բանակցություն վարել Իլհամ Ալիեւի հետ:
Շատերը գուցե կհարցնեն՝ ի՞նչ կապ ունի Տոտալ Էներջին ֆրանսիական քաղաքականության հետ, չէ՞ որ դա պետական կառավարման ինստիտուտ չէ: Այո, այդ հսկաները, ինչպես օրինակ Բրիթիշ Փետրոլիումը, պետական կառավարման ինստիտուտներ չեն, բայց դրանք պետական քաղաքականության եւ ռազմավարության առավել ազդեցիկ ու կենսունակ գործիքներ են, մի շարք պատճառների եւ հանգամանքների բերումով:
Հետաքրքիր է, Կատրին Կոլոնան լիարժեք տեղյա՞կ է մեկ ամիս առաջ Բաքվում Տոտալ Էներջիի ղեկավարի եւ Իլհամ Ալիեւի միջեւ բանակցության մանրամասներից:
Հակոբ Բադալյան
Կարծիքներ