6 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ

Ապրիլի 20-ին 6 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Ինդոնեզիայի ափերի մոտ: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Ինդոնեզիայի Սիբոլգա քաղաքից (Հյուսիսային Սումատրայի նահանգ), որի բնակչությունը շուրջ 80 հազար Է, 304 կիլոմետր դեպի հարավ - արեւմուտք: Երկրաշարժի օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ