Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում հրդեհվել են անասնագոմ և տուն

Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում հրդեհվել են անասնագոմ և տուն

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 02։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում այրվում են անասնագոմ և տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։55-ին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում