Վիգեն Խաչատրյանի մանդատը տրվեց ՔՊ ընտրացուցակի հերթական թեկնածու Անուշ Քլոյանին
Անուշ Քլոյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն) մանդատը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ արտահերթ նիստում փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները մահվան պատճառով վաղաժամկետ դադարած Վիգեն Խաչատրյանի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը: Մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Անուշ Քլոյանին:
Կարծիքներ