Պատանի հայ բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել Սանկտ-Պետերբուրգի մրցաշարում
Սանկտ Պետերբուրգում անցկացված Նիկոլայ Վալուևի անվան բռնցքամարտի մրցաշարից Հայաստանի երեք բռցքամարտիկներ վերադարձել են մեդալներով։
Արթուր Մկրտչյանը, հաղթելով իր բոլոր մրցակիցներին, դարձել է ոսկե մեդալակիր, իսկ Գարիկ Անտանոսյանն ու Արմեն Պողոսյանը նվաճել են բրոնզե մեդալներ։
Հայաստանի կրտսեր տարիքի բռցքամարտիկների հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Արմենակյանը Սանկտ Պետերբուրգում անցկացված մրցաշարից հետո հույս է հայտնել, որ ապագայում ավելի լուրջ հաջողություններ կգրանցեն։
Կարծիքներ