Պետության թշնամին պետք է լինել՝ հայտարարելու համար, թե 2020-ի պատերազմը սկսել է հայկական կողմը. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններին:
«Պետության թշնամին պետք է լինել՝ հայտարարելու համար, թե 2020-ի պատերազմը սկսել է հայկական կողմը:
Այն, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը, փաստ է ողջ աշխարհի համար: Նույնիսկ Բաքուն է հաստատել դա:
Սակայն Հայաստանում կա Ռոբերտ Քոչարյանի նման՝ ազգի ու պետության թշնամի, որը ՀՀ-ի վզին է ուզում փաթաթել պատերազմ սկսելու, հրահրելու հանցանքը:
Լավ, էս երկիրն ու ժողովուրդը, բացի ձեզ հարստացնելուց, ի՞նչ են արել, որ բաղձալի աթոռի համար ոտատակ եք տալիս անգամ պետությունը»,- գրել է նա:
Կարծիքներ