Ճապոնիան, որպես G7-ի նախագահ, կնպաստի Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներին և Ուկրաինային օգնություն ցուցաբերելուն

Ճապոնիան, որպես G7-ի նախագահ, կնպաստի Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներին և Ուկրաինային օգնություն ցուցաբերելուն

 Ճապոնիան, որպես Յոթնյակի (G7) խմբի նախագահ, այս տարի կնպաստի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին և Ուկրաինային աջակցելուն: Այս մասին ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։

«Ճապոնիան՝ որպես «Մեծ յոթնյակի» նախագահ, սերտորեն կաշխատի միջազգային հանրության և, առաջին հերթին, «Յոթնյակի» երկրների հետ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խթանելու և Ուկրաինային աջակցելու համար», - ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե՝ որոնք են Տոկիոյի արտաքին քաղաքականության նպատակները.

Մացունոն ասաց, որ Ճապոնիան նաև նախատեսում է վերահաստատել այս ոչ պաշտոնական ասոցիացիայի միասնությունը G-7 գագաթնաժողովում այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են համաշխարհային տնտեսական խնդիրները, ներառյալ պարենային և էներգետիկ անվտանգությունը, միջուկային զինաթափումը և չտարածումը, և կլիմայի փոփոխությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում