Միրոսլավ Կլոզեն կգլխավորի ավստրիական թիմը
Գերմանացի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեն կգլխավորի ավստրիական «Ալտախը»։ Այս մասին գրում է Armsport.am֊ը։
Ակումբի հետ պայմանագիրը կկնքվի կիրակի, շնորհանդեսը կկայանա երկուշաբթի։
44-ամյա գերմանացի մասնագետն առաջին անգամ կդառնա մեծահասակների թիմի գլխավոր մարզիչ։ Նախկինում Կլոզեն աշխատել է Գերմանիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» մարզչական շտաբում, ինչպես նաև գլխավորել է Բավարիայի մինչև 17 տարեկանների թիմը։
Կարծիքներ