Ռեալի կիսապաշտպանը կլքի մադրիդյան ակումբը

Ռեալի կիսապաշտպանը կլքի մադրիդյան ակումբը

«Ռեալի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն կլքի մադրիդյան ակումբը, հայտնում է Onefootball-ը։

Ֆուտբոլիստը վերջին երկու մրցաշրջանները վարձակալական հիմունքներով անցկացրել է իսպանական տարբեր թիմերում։

Իր հերթին մադրիդյան AS մարզական օրաթերթը հայտնում է, որ նա տեղ չունի գալիք մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում, նաև այն պատճառով, որ թիմում արդեն ընդգրկված է երեք արտասահմանցի, որոնք ԵՄ անդամ չեն․ այդ խաղացողներն են բրազիլացիներ Վինիսիուս Ժունիորը, Էդեր Միլիտաոն և Ռոդրիգոն:

Հաղորդվում է, որ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը, եթե Կուբոյի համար հետաքրքիր առաջարկ լինի: Ճապոնացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում