Թրամփը մտադիր է հայտարարել մի շարք անձանց ներում շնորհելու մասին
Ուրբաթ ԱՄՆ գործող նախագահը պատրաստվում է հայտարարել մի շարք համաներման որոշումներ: Այդ մասին հաղորդում է Axios պորտալը՝ հղում անելով Ամերիկայի առաջնորդի մտադրությանը քաջատեղյակ աղբյուրին:
Նրա տվյալներով՝ Սպիտակ տան ղեկավարը մտադիր է չեղարկել պատիժն իր կողմնակիցների համար, որոնց անձը չի բացահայտվում: Նշվում է, որ Թրամփի ծրագրերում չկա ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի համաներումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նոյեմբերի 26-ին Թրամփը հայտնել է, որ ներում է շնորհել ազգային անվտանգության գծով իր նախկին օգնական Մայքլ Ֆլինին: Ֆլինը 2017 թվականի փետրվարին ստիպված էր հեռանալ զբաղեցրած պաշտոնից, քանի որ, իբրեւ, լիովին չէր իրազեկում ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսին Սերգեյ Կիսլյակի հետ զրույցների մասին, որն այդ ժամանակ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանն էր: CNN հեռուստաընկերության տեղեկություններով՝ Թրամփը դեռեւս նախագահի պաշտոնում գտնվելու ժամանակ մտադիր է հայտարարել նաեւ այլ անձանց ներում շնորհելու մասին:
Կարծիքներ