Հայաստանից փորձել են Վրաստան տեղափոխել շուրջ 58 միլիոն դրամ արժողությամբ ոսկե ձուլակտորներ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի և մաքսանենգության դեմ պայքարի վարչության Շիրակի տարածաշրջանային բաժնի Բավրայի բաժանմունքի աշխատակիցները, ստանալով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից տեղեկություններ, բացահայտել են Բավրա պետական սահմանի անցման կետով չհայտարարագրված ոսկե ձուլակտորների խոշոր խմբաքանակի ապօրինի տեղափոխման դեպք։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունից Վրաստան ուղևորվող տրանսպորտային միջոցի զննությունից պարզվել է, որ մեքենայի խցիկում առկա են 2215 գրամ ընդհանուր քաշով, նախնական գնահատմամբ՝ շուրջ 58 միլիոն դրամ արժողությամբ ոսկե ձուլակտորներ։
Նշված դեպքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 292 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
Կարծիքներ