Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 46 հազարը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 46 հազար 104-ի։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Թուրքիայի նախագահն ասել է մարտի 6-ին կայացած կառավարության նիստից հետո:
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում և հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։
Կարծիքներ