Airthings Masters․ Արոնյանը քառորդ եզրափակիչի առաջին խաղային օրում հաղթեց Նակամուրային
Շարունակվում է շախմատի միջազգային Airthings Masters առցանց մրցաշարը։ Այսօր կայացել են քառորդ եզրափակիչ փուլի պարտիաները։
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը մրցում էր Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ։ 4 պարտիաներից 3-ն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով։ Երկրորդ պարտիայում Արոնյանը սպիտակներով հաղթեց Նակամուրային։
Վաղը կայանալու է պատասխան հանդիպումը։
Կարծիքներ