Հայաստանի կողմից Արցախի ճանաչումն այս պահին նպատակահարմար չէ. Էդմոն Մարուքյան
«Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցը այս պահին նպատակահարմար չէ իրականացնել »: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին ասել է ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Եթե քաղաքական միավորը պատասխանատու ուժ է, պտասխանատվութուն է կրում երկրի ճակատագրի, այս պահին եղած իրավիճակի համար, մենք չենք կարող քայլեր անել, որոնք կվտանգեն որևէ մեկի կյանքը կամ պրոցեսը: Բայց իմացեք, որ մենք շուրջ մեկ ամիս զբաղվել ենք դրանով, որը գաղտնի գործընթաց է եղել»,- ասաց Մարուքյանը:
Կարծիքներ