Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային կասետային ռումբեր և ֆոսֆորային զինամթերք չի մատակարարում
Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային կասետային ռումբեր և ֆոսֆորային զինամթերք չի մատակարարում։
«ՆԱՏՕ-ն խորհուրդ չի տվել կամ չի մատակարարել նման զինատեսակներ, մենք հրետանային և այլ տեսակի զենք ենք մատակարարում, բայց ոչ կասետային ռումբեր»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը ուրբաթ օրը Մյունխենի կոնֆերանսում պահանջել է, որ արևմտյան երկրները Կիևին տրամադրեն կասետային ռումբեր և ֆոսֆորային զինամթերք՝ ասելով, որ պատճառ չի տեսնում դրանք չօգտագործելու Ուկրաինայի տարածքում հակամարտության ժամանակ։
Կարծիքներ