Հունգարիան կպահպանի տնտեսական կապերը Ռուսաստանի հետ. Օրբան

Հունգարիան կպահպանի տնտեսական կապերը Ռուսաստանի հետ. Օրբան

Բուդապեշտը կպահպանի տնտեսական հարաբերությունները Մոսկվայի հետ և իր դաշնակիցներին կոչ է անում անել նույնը։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Բուդապեշտում:

«Մենք կպահպանենք տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ և դա կառաջարկենք մեր դաշնակիցներին»,- ասել է Հունգարիայի կառավարության ղեկավարը, որի ելույթը հեռարձակել է M1 հեռուստաալիքը։

Օրբանը նշել է, որ Ռուսաստանի հետ գործարար կապերի խզումը կհակասի Հունգարիայի շահերին։ «Այդ պատճառով մենք դեմ ենք եղել գազի, նավթի և միջուկային էներգետիկայի ոլորտում պատժամիջոցներին, որոնք կործանարար են Հունգարիայի տնտեսության համար»,- պարզաբանել է վարչապետը։

«Մենք կպահպանենք մեր տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ և խորհուրդ կտանք ամբողջ արևմտյան աշխարհին անել նույնը, քանի որ առանց հարաբերությունների չեն լինի ոչ հրադադար, ոչ խաղաղ բանակցություններ Ուկրաինայի վերաբերյալ»,- ասել է կառավարության ղեկավարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում