Թրամփը թաքցրել Է Պուտինի հետ զրույցների մանրամասները. Politico
ԱՄՆ-ի նախկին նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփը շրջապատից թաքցրել Է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտին հետ հեռախոսազրույցների բովանդակության մանրամասները, սակայն պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենը դրանց ծանոթանալու հնարավորություն ունի: Փետրվարի 9-ին այդ մասին հայտնել Է Politico թերթը:
Թերթի աղբյուրների տվյալներով՝ Թրամփի եւ Պուտինի շուրջ տասը զրույցների մանրամասները մինչ օրս մնում են գաղտնիք, որը Միացյալ Նահանգների ներկայիս ղեկավարի խորհրդականները անհրաժեշտ են համարում պարզել: Նրանք ցանկանում են իմանալ, թե հանրապետականը հայտնել Է արդյոք որեւԷ գաղտնի տեղեկատվություն կամ կնքել Է արդյոք ինչ-որ գաղտնի համաձայնագրեր Ռուսաստանի նախագահի հետ, որը կարող Է հանկարծակիի բերել նոր վարչակազմին: «Նրանց պետք չԷ մեր թույլտվությունը, որպեսզի ծանոթանան այդ (ձայնագրություններին),- հրատարակությանն ասել Է Թրամփի օրոք Սպիտակ տան նախկին աշխատակիցը:- Բայդենին են պատկանում զրույցների վերաբերյալ բոլոր նյութերը»: Բայդենի շրջապատում չեն մեկնաբանել, թե նա ծանոթացել Է արդյոք զրույցների բովանդակությանը: Այս պահին, նշում Է Politico-ն, ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհուրդը խնդիրներ չունի Վաշինգտոնի վարչակազմի նախորդ ղեկավարի զանգերի բովանդակությանը ծոնոթանալու հարցում:
Ինչպես նշում Է թերթը, Թրամփը պետության ղեկավար եղած ժամանակ «խիստ գաղինի Է պահել» օտարերկրացի ղեկավարների հետ իր մասնավոր զրույցների մանրամասները եւ հնարավորինս ամեն ինչ արել Է արտահոսքեր թույլ չտալու համար: Politico-ն հիշեցրել Է, որ կայացած զրույցների մասին հաճախ նախ հրապարակել Է Պուտինի մամուլի ծառայությունը կամ հանրապետականն ինքը Twitter-ում: Զանգերը չեն ձայնագրվել, սակայն ԱՄՆ-ի այն ժամանակվա ղեկավարի որոշ օգնականներ, որպես կանոն, լսել են զրույցները եւ գրի առել զրույցների մանրամասները: Հենց այդ տեղեկատվությունն Էլ, որը, օրենքի համաձայն, հանձնվում Է ԱՄՆ-ի Ազգայինի արխիվ, կարող Է ստանալ Բայդենի անձնախումբը: Ըստ թերթի աղբյուրների՝ Թրամփը հազվադեպ Է Պուտինին որեւԷ բան ասել, որը մինչ այդ հրապարակայնորեն չի հայտարարել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ