ՄՅՈՒ-ն ևս մեկ տրանսֆեր է նախատեսում

ՄՅՈՒ-ն ևս մեկ տրանսֆեր է նախատեսում

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է ՊՍՎ-ի կիսապաշտպան Կոդի Գակպոյի ծառայություններով:

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, անգլիական ակումբը պատրաստվում է 34 մլն ֆունտ առաջարկել 23-ամյա խաղացողի համար: Հոլանդական ակումբը կիսապաշտպանի տրանսֆերի համար ավելի շատ գումար է ցանկանում՝ մոտ 38,2 մլն ֆունտ (45 մլն եվրո):

Նշվում է, որ դժվար կլինի այս տրանսֆերն իրականացնել, քանի որ ՊՍՎ-ն հաջորդ շաբաթ կանցկացնի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումը «Ռեյնջերսի» հետ, և ակումբը չի ցանկանում բաժանվել իր խաղացողից մինչ այդ հանդիպումը։

Գակպոն ավելի վաղ հայտարարել էր, որ կմնա ՊՍՎ-ում, եթե թիմը դուրս գա Չեմպիոնների լիգայի խմբային փուլ:

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը ՊՍՎ-ի կազմում անցկացրած 4 խաղում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը խաղացողի տրանաֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում