Հայաստանը ավելի ճանաչելի ու գրավիչ է դառնում․ Երևանում հաճախ եմ հանդիպում Վիետնամից ժամանած զբոսաշրջիկների
«Վերջերս Երևանում ավելի ու ավելի հաճախ եմ հանդիպում Վիետնամից ժամանած զբոսաշրջիկների»։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ շարունակելով․«Հարցմանս ի պատասխան՝ ստացա նաև պաշտոնական վիճակագրություն և որպես ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար՝ սիրով կիսվում եմ այդ տվյալներով։
Միայն 2025 թվականին 2024-ի համեմատ Հայաստան է այցելել 178%-ով ավելի շատ վիետնամցի զբոսաշրջիկ։ Իսկ եթե համեմատենք 2019 թվականի հետ, աճը պարզապես տպավորիչ է՝ 1067%։
Սա փաստում է, որ Հայաստանը ավելի ճանաչելի ու գրավիչ է դառնում աշխարհի տարբեր անկյուններից եկող մարդկանց համար։ Եվ սա դեռ սկիզբն է»։


Կարծիքներ