Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած վրաերթի պահը․ մայրն ու որդին հիվանդանոցում են
Օրեր առաջ՝ արտի 13-ին տեղեկություն էր հրապարակվել Երևանում 73-ամյա վարորդի կողմից Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևանի բնակիչներ՝ մոր ու որդու վրաերթի ենթարկելու մասին։
Ինչպես հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ 73-ամյա Սպարտակ Խ-ն Ford Transit-ով մորն ու որդուն վրաերթի է ենթարկել հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, որից հետո վիրավորներին անմիջապես օգնության էր հասել Երևանի բնակիչ Կ. Ավագյանը, ով այդ պահին Opel մակնիշի ավտոմեքենայով անցնելիս է եղել ու ճիշտ կողմնորոշվելով՝ նախ առաջին անհրաժեշտ օգնությունն է ցուցաբերում վրաերթի ենթարկվածներին, ապա իր ավտոմեքենայով նրանց տեղափոխում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկների շնորհիվ հնարավոր է լինում փրկել նրանց կյանքը։
Երեխան գտնվելիս է եղել ծայրահեղ ծանր վիճակում ու հիվանդանոցից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ եթե նրանք 5-10 րոպե ուշ բերվեին հիվանդանոց, ապա երեխայի կյանքը հաստատ փրկել չէր լինի։ Հիմա նրանք գտնվում են կայուն վիճակում։
Կարծիքներ