ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հոմսում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Սիրիայի Հոմս քաղաքի ռազմական ակադեմիայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։
«Խորապես վշտացած ենք վերջերս տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից, որը Հոմս քաղաքում հանգեցրել է ավելի քան 100 մարդու մահվան և բազմաթիվ վիրավորումների: Մեր խորին ցավակցությունները Սիրիայի ժողովրդին և զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- X-ի միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ-ն։
Կարծիքներ