Հողերը, իբրև, հանձնելու մասին կեղծ լուրեր տարածած ՊԲ ծառայողին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է. ԱԱԾ
Սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում ՊԲ N զորամասի գումարտակի կապի դասակի հրամանատարի տեղակալ Ն. Մ.-ն, որը ՀՀ իշխանությունների կողմից հողերը իբրև հանձնելու մասին կեղծ լուրեր էր տարածել, կալանավորվել է։ Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից։ ՊԲ ծառայող Ն. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար, որը կատարել է ռազմական դրության, պատերազմի կամ մարտի ժամանակ (ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մաս):
Կարծիքներ