Մխիթարյանի գոլը չփրկեց «Ռոմային» պարտությունից

Մխիթարյանի գոլը չփրկեց «Ռոմային» պարտությունից

Իտալիայի Ա սերիայի 36-րդ տուրի շրջանակներում նոր չեմպիոն դարձած Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց «Ռոմային»: 11-րդ րոպեին Բրոզովիչը բացեց խաղի հաշիվը, իսկ 9 րոպե անց Վեսինոն ևս մեկ գնդակ ուղարկեց հյուրերի դարպասը:

31-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կրճատեց հաշվի տարբերությունը: 90-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն հաշիվը դարձրեց 3-1:

Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Այս հաղթանակից հետո «Ինտերը» 88 միավոր ունի, իսկ «Ռոման» 58 միավորով 7-րդն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում