Հին ծառերի փայտանյութը կտրամադրվի կարիքավոր ընտանիքներին

Հին ծառերի փայտանյութը կտրամադրվի կարիքավոր ընտանիքներին

Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն ընթացիկ տարում շուրջ 1500 կենսունակության ավարտին մոտ և տապալման ենթակա ծառ է հեռացրել մայրաքաղաքի փողոցներից:

Էտից ու փոխարինումից պահեստավորած մոտ 800 խմ փայտանյութ կտրամադրվի վարչական շրջաններին, որոնք իրենց միջոցներով դրանք կփոխանցեն երևանաբնակ կարիքավոր ընտանիքներին։

Ընտանիքների թիվն ու կարիքները կգնահատեն վարչական շրջանների պատասխանատուները: Յուրաքանչյուր ընտանիքի կտրամադրվի 1-2 խմ համայնքային սեփականություն հանդիսացող վառելափայտ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում