Տիգրան Ավինյանը երկու նոր որոշում է ստորագրել
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Գևորգ Սահակյանին և Սոնա Թևանյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշումներ է ստորագրել.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով՝
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Գևորգ Սահակյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-25-ը ներառյալ»:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով՝
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Սոնա Թևանյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդները՝ 2020 թվականի սեպտեմբերի 14-ից մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ»:
Կարծիքներ