Ինչը կարող է վիժումների եւ հղիության դիաբետի պատճառ դառնալ
Հետազոտողների միջազգային խումբը՝ Բրիտանական Կոլումբիայի (Կանադա) համալսարանի մասնագետների գլխավորությամբ, առաջին անգամ պարզել է, թե որքան կարեւոր է ուրցագեղձը՝ թիմուսը:
Պարզվել է, որ այն կանխում է վիժումները եւ հղիների մոտ դիաբետի առաջացման վտանգը:
Կանացի սեռական հորմոններն առաջացնում են կարեւոր փոփոխություններ գեղձում, ինչն էլ բերում է Treg (T կարգավորող լիմֆոցիտներ)-բջիջների առաջացման:
Մասնագետների ուշադրությունը գրավել է նաեւ RANK ռեցեպտորը, որը գործում է ուրցագեղձի մեջ: Ինչպես պարզվել է, հղիության ժամանակ Treg-ի արտադրությունը խախտվում է, ինչն էլ իր հերթին բերում է այս բջիջների քանակի նվազմանը ընկերքում, դա էլ իր հերթին հաճախ հանգեցնում է վիժումների եւ դիաբետի առաջացման:
Առողջ հղիության ընթացքում Treg բջիջները անցնում են մոր ճարպային հյուսվածքների մեջ՝ կանխելով բորբոքումներն ու օգնելով վերահսկել շաքարի մակարդակը: Իսկ դրա պակասը կարող է խնդիրների հանգեցնել թե՛ մոր, թե՛ պտղի մոտ:
Կարծիքներ