Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարները 5 շախմատիստներ են
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է Կարեն Ասրյանի անվան հուշամրցաշարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարները 5 շախմատիստներ են: Բոլորն էլ Հայաստանի ներկայացուցիչներ են` Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը, Մանուէլ Պետրոսյանը, Լևոն Բաբուջյանը:
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Կարեն Ասրյանի հուշամրցաշարին այս տարի մասնակցում են 8 երկրների (Հայաստան, Բրազիլիա, Հնդկաստան, Իրան, Ղազախստան, Ֆիլիպիններ և ՖԻԴԵ-ի դրոշի տակ հանդես եկող ռուս շախմատիստներ) 98 մասնակից, որոնցից՝ 9-ը գրոսմայստեր։ 13-րդ հուշամրցաշարի մասնակիցներից ամենաբարձր վարկանիշն ունի Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը: Հուշամրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից:
Կարծիքներ