Դիմակավորված ու նռակով զինված ավազակային հարձակում սուպերմարկետում գործող տարադրամի փոխանակման կետի վրա
Երեկ ուշ երեկոյան ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։45-ի սահմաններում նռնակով զինված ու դիմակավորված քաղաքացին Ծարավ Աղբյուր փողոցում մտել է «Երևան Սիթիի» տարածքում գործող տարադրամի փոխանակման կետ և սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել խոշոր չափի գումար։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ; Այս պահին ոստիկաններն ու պարեկները սպասում են, որպեսզի ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորք և Ավան վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դիմակավորված ու նռակով զինված տղամարդը տարադրամի փոխանակման կետից հափշտակել է մոտ 4 միլիոն 500 հազար դրամ։
Կարծիքներ