ԱՄՆ-ն պատրաստ է օգնություն ցուցաբերել Ղազախստանին և Ադրբեջանին՝ կապված ինքնաթիռի կործանման հետ

ԱՄՆ-ն պատրաստ է օգնություն ցուցաբերել Ղազախստանին և Ադրբեջանին՝ կապված ինքնաթիռի կործանման հետ

Միացյալ Նահանգները  ցավակցություն է հայտնում Ակտաու քաղաքի մերձակայքում  ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին և պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Ղազախստանի և Ադրբեջանի իշխանություններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը։

«Մենք խորապես վշտացած ենք Ղազախստանում Azerbaijan Airlines-ի ինքնաթիռի կործանման լուրերից: Մենք մտածում ենք զոհվածների ընտանիքների մասին և աղոթում ենք նրանց համար, շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին: Պատրաստ ենք օգնություն ցույց տալու Ղազախստանի և Ադրբեջանի իշխանություններին», – գրել է Միլերը X-ում։

Ադրբեջանական ավիաուղիների Embraer 190 ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը, դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի Ակտաուի օդանավակայանի մերձակայքում։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ 38 մարդ զոհվել է, 29 մարդ՝ ողջ մնացել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում