Պապիկյանը՝ ՌԴ-ից ժամանած ՀՀ քաղաքացիներին վարժական հավաքների ուղարկելու մասին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ քվեարկել է հանուն խաղաղության։
«Քվեարկել եմ, որպեսզի խաղաղությունը լինի վերջնական և հարատև, և մեր զինվորները ծառայեն խաղաղ Հայաստանում»,- ասել է նա։
Անդրադառնալով վերջին օրերին քննարկվող՝ Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիներին վարժական հավաքների ուղարկելու թեմային՝ Պապիկյանը նշել է, որ դա բնական գործընթաց է։
«Կարծում եմ՝ օրինաչափ է, երբ ՀՀ քաղաքացիները, որոնք զինապարտ են, ոչ միայն օգտվում են իրենց իրավունքներից, այլև կատարում են հայրենիքի առաջ ունեցած պարտականությունները»,- ասել է պաշտպանության նախարարը։
Ի պատասխան հարցի, թե վարժական հավաքների ծանուցումները տրվում են իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, Պապիկյանը կարճ արձագանքել է․ «Մենք արձակուրդում ենք»։


Կարծիքներ