Պետք է գործարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմը. ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետը Կառավարության նիստին ներկայացրեց Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ պայմանավորված՝ ԼՂ-ում ստեղծված իրադրությունը լուծելու մասով հայկական կողմի պատկերացումները:
«1. Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը պետք է կատարվի, և սա միջազգային օրակարգի հարց է՝ ներառյալ ՄԱԿ-ի ԱԽ հարց, որովհետև հենց այս մարմինն է լիազորված ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումը:
2. Պետք է ի վերջո գործարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմը, որի շրջանակներում կհասցեագրվի ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հիմնախնդիրը»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ նշելով, որ այդ մասով հայկական կողմի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը:
«Մեր բոլոր ջանքերը պետք է գործադրենք խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու համար»,- ասաց նա:
Կարծիքներ