Գվարդիոլա. «Լիվերպուլը» չեմպիոնության գլխավոր ֆավորիտն է

Գվարդիոլա. «Լիվերպուլը» չեմպիոնության գլխավոր ֆավորիտն է

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Անգլիայի գործող չեմպիոն «Լիվերպուլի» դեմ Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի հանդիպման մասին:

««Լիվերպուլը» չեմպիոնության գլխավոր ֆավորիտն է: Հաշվի առնելով պանդեմիայի հետևանքները՝ այս մրցաշրջանը կտարբերվի նախորդից: Պրեմիեր լիգայում շատ են թոփ մակարդակի թիմերը: Մեզ համար կարևոր է հաղթել առաջնությունում: Կարևոր չէ, թե որքան միավոր անհրաժեշտ կլինի դրա համար»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն:

«Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 8-ին: 7-րդ տուրից հետո առաջատար «Լիվերպուլը» 5 միավոր առաջ է մանչեսթերյան ակումբից, որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում