Նախատեսվում է կոմունալ ծախսերի փոխհատուցում այն տնտեսվարողներին, որոնք իրենց հյուրատներում, հյուրանոցներում են տեղավորել արցախցիներին. Զարուհի Բաթոյան

Նախատեսվում է կոմունալ ծախսերի փոխհատուցում այն տնտեսվարողներին, որոնք իրենց հյուրատներում, հյուրանոցներում են տեղավորել արցախցիներին. Զարուհի Բաթոյան

Հայաստան ժամանած արցախցիների շուրջ 90 տոկոսին հյուրընկալել են ՀՀ քաղաքացիները, և սա ևս մեկ ապացույց է միասնականության, փոխօգնության:  Այս մասին Azatutyun.am-ի հետ զրույցում ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նա նշել է, որ առաջացած խնդիրների պատճառն այն է, որ արցախցիները չեն դիմում նախարարություն և, բացի այդ, տեղավորումը ժամանակ է պահանջում: Նա համաձայնեց, որ միշտ չէ, որ  Երևանում են կարողացել տեղավորել մարդկանց, փորձում են առողջական խնդիրներ ունեցողներին առաջնահերթ տեղավորել Երևանում:

«Կոմունալ ծախսերի փոխհատուցում է նախատեսվում այն տնտեսվարողներին, ովքեր իրենց հյուրատներում, հյուրանոցներում են տեղավորել քաղաքացիներին, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների և իրավաբանական անձանց ծախսերի մասնակի փոխհատուցում ենք նախատեսում»,-ասաց նա:

Զարուհի Բաթոյանը նշեց, որ հայրենիքի պաշտպանության գործում ներգրավված քաղաքացիները սահմանված կարգով աշխատավարձ պետք է ստանան, բայց եթե լրացուցիչ աջակցության կարիք ունեն, կարող են համայնքների դիմել: Ինչ վերաբերում է պարգևավճարներին, ապա նա ասաց, որ սեպտեմբերի պարգևավճար ստացել է, որն ամբողջությամբ փոխանցել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, այդպես են վարվել նաև 1323 աշխատակիցները նախարարության և սոցիալական ապահովության»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ 2021 թվականին թոշակները չեն բարձրացվելու: Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի բարձրացրած հարցին, որ նախարարության հետ համագործակցության խնդիր կա, Զարուհի Բաթոյանը նշեց.«Վստահաբար նշում եմ, որ մենք համագործակցության և կապի որևէ խնդիր չենք ունեցել ՄԻՊ-ի և ՄԻՊ գրասենյակի հետ մշտապես կապի մեջ ենք եղել, ավելին չեմ կարող ասել»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում