Թրամփը չի հեռանա Twitter-ից՝ չնայած վերջին կիբերհարձակմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է շարունակել օգտագործել Twitter-ը՝ չնայած հաքերային հարձակմանը, որը վարկաբեկել է խոշոր կորպորացիաների եւ քաղաքական ղեկավարների հէջերը, փոխանցում է The Hill-ը:
«Նախագահը կմնա Twitter-ում, սակայն նրա հաշիվը պաշտպանված է եւ ոչ մի ռիսկի չի ենթարկվել այդ հարձակումների ընթացքում»,- լրագրողներին հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակ Քեյլի Մակինանին։
Սպիտակ տան հասարակայնության հետ կապերի, սոցիալական լրատվամիջոցներում աշխատանքները համակարգող բաժնի ղեկավարի տեղակալ Դեն Սքավինոն, կապվել է Twitter-ի հետ՝ նախագահի էջի անվտանգությունն ապահովելու համար, ասել է Մակինանին։
Նախկին նախագահ Օբաման, նախագահի դեմոկրատթեկնածու Ջո Բայդենը, Amazon-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը եւ Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը նրանց թվում էին, ում Twitter-ի էջերը հարձակման էին ենթարկվել նախորդ օրը:
ՀԴԲ-ն հետաքննություն է սկսել միջադեպի կապակցությամբ։
Կարծիքներ