Ռուսները Շուշիի շրջանում ևս մեկ դիտակետ են փակել

Ռուսները Շուշիի շրջանում ևս մեկ դիտակետ են փակել

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

Շուշիի շրջանում գտնվող ևս մեկ դիտակետ է փակվել։

Ընդհանուր առմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում ռուս խաղաղապահների 15 ժամանակավոր դիտակետ է փակվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում