Մարդիկ պետք է մտածեն սեփական աշխատանքով ընտանիքի ծախսերը հոգալու մասին․ ՀՀ վարչապետ

Մարդիկ պետք է մտածեն սեփական աշխատանքով ընտանիքի ծախսերը հոգալու մասին․ ՀՀ վարչապետ

Այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները ի՞նչ աջակցություն են ստանում։

Կառավարության նիստի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարից հետաքրքրվեց ՀՀ վարչապետը։

Առաջինը 40+10 հազար մեկ անձի համար աջակցությունն է, բոլոր այն դեպքերում, երբ Հայաստանում չունեն անշարժ գույք, և 10 հազար կոմունալ վարձերի համար մեկ անձի դեպքում, եթե Հայաստանում ունեն անշարժ գույք։

Նախարարը հիշեցրեց նաև բնակարանային ապահովության և զբաղվածության ծրագիրը։

«Այժմ նախատեսվում է, որ մինչև գարուն շարունակվելու է 50 հազար տրամադրելու ծրագիրը, երբ շահառուների թիվը կհամապատասխանի 2024 թվականին ստացածների թվին»,- ասաց նա։

Վարչապետը հարցերց՝ ի՞նչ է լինելու մարտից հետ, նախարարը պարզաբանեց․ «Մենք ասում ենք, որ 50 հազարը կիջնի, կդառնա 40 հազար կոնկրետ թիրախային խմբերի դեպքում, դրանք են՝ մինչև 18 տարին լրացած երեխաները կամ պարտադիր կրթություն ստացած 18 տարին լրացածները, 63 տարի և ավելի տարիք ունեցող անձինք, կերակրողին կորցրածները և առաջին ու երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք: Այսինքն՝ եթե ընտանիքում կա երեք անչափահաս, ապա կստանան 120 հազար դրամ»։

Վարչապետ Փաշինյանն էլ իր խոսքում ընդգծեց, որ 2023 թվականի հոկտեմբերից արդեն բնակարանային մեծ աջակցություն է տրամադրվում ԼՂ-ից բռնի տեղահանվածներին․ «Պետք է մեր քաղաքականությամբ քաջալերենք, որ մարդիկ մտածեն սեփական աշխատանքով ընտանիքի ծախսերը հոգալու մասին։ Աշխատունակ մարդուն քայլ առ քայլ պետք է հրաժարվենք որևէ աջակցություն տրամադրել, բայց մյուս կողմից էլ սահմանափակումներ ունեցող անձանց պարագայում պետք է օգնենք, որ ձեռք բերեն աշխատանքային հմտություններ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում