ՀՀ վարչապետը Լոռու և Տավուշի մարզերում ստեղծված արտակարգ իրավիճակի կապակցությամբ որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետը Լոռու և Տավուշի մարզերում ստեղծված արտակարգ իրավիճակի կապակցությամբ որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետը Լոռու և Տավուշի մարզերում ստեղծված արտակարգ իրավիճակի կապակցությամբ օպերատիվ շտաբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել:

Որոշման մեջ ասվում է.

«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝

1. Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների հետևանքները վերացնելու նպատակով ստեղծել օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ) և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին (շտաբին)՝ 1) կազմակերպել աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները. 2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված միջոցառումների կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն և ըստ անհրաժեշտության առաջարկություններ»: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում